Հոգեկան առողջության մասնագետների համար
Հարթակ հոգեբանների համար Հայաստանում
Ներկայացրեք Ձեր կրթությունը, մասնագիտացումն ու ազատ ժամերը, որպեսզի մարդիկ կարողանան ընտրել Ձեզ։ Minder-ը մեկ տեղում է հավաքում Ձեր մասնագիտական էջը, ամրագրումները և այցելուի հետ հաղորդակցությունը։ Սկսեք անհրաժեշտից, իսկ մյուս գործիքներն ավելացրեք ըստ կարիքի։
Ինչ կարող եք անել Minder-ում
Հանրային էջը օգնում է մարդկանց համեմատել մասնագետներին, իսկ անձնական աշխատանքային բաժինը՝ կազմակերպել Ձեր աշխատանքը։
Ներկայացնել Ձեր աշխատանքը
Որակավորման ստուգումից հետո հրապարակեք կրթությունը, մասնագիտացման ուղղությունները, լեզուները, հանդիպման ձևաչափն ու արժեքը։
Կառավարել ժամերը
Նշեք շաբաթական ազատ ժամերը և հետևեք ամրագրումներին ու առաջիկա հանդիպումներին։
Պահպանել կապը
Օգտագործեք անձնական հաղորդագրություններն ու հանդիպման գործիքները՝ այցելուի հետ շփումը կազմակերպելու համար։
Չորս քայլ՝ էջը հրապարակելու համար
Յուրաքանչյուր քայլը կարող եք պահպանել և շարունակել ավելի ուշ։ Էջը կմնա փակ, մինչև լրացվեն պարտադիր տվյալները և հաստատվի մասնագիտական որակավորումը։
Ձեր տվյալները
Ավելացրեք Ձեր անունը, ազգանունը և լուսանկարը։ Նշեք մասնագիտական դերը, որպեսզի այցելուներն իմանան՝ ում էջն են դիտում։
Ձեր աշխատանքը
Ընտրեք հիմնական մոտեցումը, մասնագիտացման ուղղությունները և աշխատանքային լեզուները։ Կենսագրությունը կամ ներածական տեսանյութը կարող եք ավելացնել հետո։
Ձեր հանդիպումները
Նշեք հանդիպման արժեքը և սովորական աշխատանքային օրերն ու ժամերը։ Ժամացույցը կարող եք փոփոխել ավելի ուշ։
Ստուգում և հաստատում
Վերանայեք էջը և ուղարկեք դիպլոմ կամ մասնագիտական արտոնագիր՝ գաղտնի ստուգման համար։ Էջը կհրապարակվի միայն հաստատումից և մյուս պարտադիր քայլերի ավարտից հետո։
Ինչ է անհրաժեշտ հրապարակման համար
- Անուն, ազգանուն և էջի լուսանկար
- Հիմնական մոտեցում, մասնագիտացումներ և լեզուներ
- Գործող հանդիպման արժեք և շաբաթական հասանելիություն
- Հաստատված մասնագիտական որակավորում
Գործնական ուղեցույցներ՝ առաջին որոշումների համար
Այս նյութերը կօգնեն պատրաստել հասկանալի էջ, իրագործելի ժամեր և կայուն հանդիպման արժեք։
Գրեք հստակ մասնագիտական էջ
Կենսագրության, մասնագիտացումների և առաջին հանդիպման տվյալների կառուցվածք։
Ընտրեք աշխատանքային ժամերը
Կազմեք շաբաթական ժամանակացույց, որը կարող եք պահպանել։
Սահմանեք հանդիպման արժեքը
Հաշվի առեք ծախսերը, հանդիպման տևողությունը և հրապարակվող գինը։
Համեմատեք հարթակները
Ստուգեք որակավորումը, ամրագրումները, վճարներն ու գաղտնիության պայմանները։
Նախքան սկսելը
Պե՞տք է ամեն ինչ միանգամից լրացնել։
Ոչ։ Պահպանեք յուրաքանչյուր քայլը և շարունակեք սևագրից, երբ հարմար լինի։
Ե՞րբ տեսանելի կդառնա իմ էջը։
Միայն երբ լրացված լինեն պարտադիր տվյալները և ստուգման թիմը հաստատած լինի որակավորումը։
Կարո՞ղ եմ հետո փոխել ժամերը կամ արժեքը։
Այո։ Շաբաթական ժամերն ու հանդիպման արժեքը կարող եք խմբագրել մասնագիտական աշխատանքային բաժնում։