Луиза Хачатрян

Луиза Хачатрян

Психологическая поддержка при потере, насилии, предательстве, разводе и тяжёлом диагнозе.

Специализации
Послеродовая депрессия Самооценка Отношения Тревожные расстройства Депрессия Травма и ПТСР Семейная терапия Горе и утрата Расстройства личности Личностный рост Жизненные перемены Выгорание Поддержка родителей Развод и расставание

"Терапия — это пространство, где человек может встретиться с самим собой без страха быть осуждённым."

Профессиональная биография

В своей работе я считаю важным создание безопасной, уважительной и доверительной атмосферы, в которой человек может говорить даже о самых болезненных и сложных темах без страха осуждения или критики.
Я работаю с отдельными людьми, парами и семьями. Основные сферы моих профессиональных интересов и работы — это психологическая травма, насилие, утрата и горе, кризисы в отношениях, развод, предательство, а также психологические трудности, связанные с онкологическими заболеваниями.
Мой профессиональный опыт включает работу с подростками, людьми в кризисных ситуациях, приёмными семьями, а также людьми с онкологическими заболеваниями и их близкими. Я также работала в сфере психологической поддержки людей, переживших тяжёлые травматические события и потери, в том числе пострадавших от терактов и других кризисных ситуаций.
Помимо частной практики, я также работаю психологом в школе и занимаюсь волонтёрской деятельностью, поддерживая матерей.
В процессе терапии я стремлюсь помочь человеку не только понять свои переживания, но и восстановить связь с собственными силами, ценностями и смыслом жизни. Для меня важно, чтобы человек не оставался один со своей болью, страхами и трудностями.
Я верю, что история каждого человека достойна внимания, уважения и заботливого отношения.

Расположение офиса и доступность

Адрес офиса

Саят-Нова 40
Երևան, Հայաստան

Подтвержденные профессиональные полномочия

Магистр по педагогике и психологии
Арм гос пед университет им. Х. Абовяна 2010
ЕМДР терапевт
Национальная ассоциация EMDR России 2024

Опубликованные статьи

Հիմնական հույզերը․ մեր ներքին աշխարհի հիմքը

Ոմանց համար սա կլինի ծանոթություն այն ամենին, ինչ վաղուց արդեն ինտուիտիվորեն հայտնի է։ Մյուսների համար՝ իսկական բացահայտում․ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր ներսում, ունի իր իմաստը։ Մենք հաճախ ասում ենք․ «ես տխրել եմ», «ես անհանգստանում եմ», «ամեն ինչ ինձ նյարդայնացնում է», «ես մեղքի զգացում ունեմ»։ Սակայն այս խոսքերի հետևում կանգնած են ավելի հիմնարար հուզական արձագանքներ, որոնք բնորոշ են յուրաքանչյուր մարդու՝ անկախ տարիքից, սեռից, մշակույթից կամ կյանքի փորձից։ Հենց դրանք էլ կոչվում են հիմնական հույզեր։ Ի՞նչ են հիմնական հույզերը Հիմնական հույզերը բնածին հուզական արձագանքներ են, որոնք օգնում են մարդուն արագ կողմնորոշվել շրջապատող աշխարհում։ Դրանք առաջանում են ինքնաբերաբար և կատարում են կարևոր հարմարվողական գործառույթ։ Նրանց նպատակը կյանքը բարդացնելը չէ, այլ օգնելը՝ ճանաչել վտանգը, պաշտպանել սեփական սահմանները, կապ հաստատել այլ մարդկանց հետ, խուսափել վնասակարից, նկատել շրջակա միջավայրի կարևոր փոփոխությունները։ Սա յուրատեսակ ներքին նավիգացիոն համակարգ է, որով մեզ օժտել է բնությունը։ Ո՞ր հույզերն են համարվում հիմնական Հիմնական հույզերի շարքին սովորաբար դասվում են՝ ուրախությունը, տխրությունը, վախը, զայրույթը, զզվանքը, զարմանքը։ Որոշ հետազոտողներ առանձնացնում են նաև ամոթն ու մեղքի զգացումը՝ որպես սոցիալական զգացումներ, որոնք կարևոր դեր են խաղում մարդկային հարաբերություններում։ Ուրախություն Ուրախությունն առաջանում է, երբ մեր կարիքները բավարարվում են։ Այն ուղեկցում է՝ մտերմությանը, հաջողությանը, անվտանգությանը, հաճույքին, պատկանելության զգացմանը։ Ուրախությունը մեզ ասում է․ «Հիմա ինձ հետ ինչ-որ լավ բան է տեղի ունենում»։ Տխրություն Տխրությունն առաջանում է, երբ բախվում ենք կորստի։ Դա կարող է լինել՝ բաժանում, հիասթափություն, կորուստ, կյանքի կարևոր փուլի ավարտ։ Տխրությունն օգնում է դանդաղել, ճանաչել կորցրածի արժեքը և աստիճանաբար հարմարվել նոր իրականությանը։ Վախ Վախը զգուշացնում է վտանգի մասին։ Այն մոբիլիզացնում է օրգանիզմը և օգնում պաշտպանել ինքներս մեզ։ Վախն անհրաժեշտ է գոյատևման համար։ Զայրույթ Զայրույթն առաջանում է, երբ՝ խախտվում են մեր սահմանները, մեզ սահմանափակում են, մեզ հետ անարդար են վարվում։ Այն էներգիա է տալիս պաշտպանվելու և փոփոխություններ իրականացնելու համար։ Շատ մարդկանց համար հենց զայրույթի նկատմամբ կա ներքին արգելք։ Մանկության տարիներին հաճախ լսում ենք․ «Չի կարելի բարկանալ»։ «Բարկանալը վատ է»։ Զզվանք Զզվանքն օգնում է խուսափել այն ամենից, ինչը ընկալվում է որպես վնասակար կամ անընդունելի։ Այն պաշտպանում է մեզ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական մակարդակում։ Զարմանք Զարմանքն առաջանում է, երբ բախվում ենք ինչ-որ նոր կամ անսպասելի բանի։ Այն օգնում է արագ կենտրոնացնել ուշադրությունը և գնահատել իրավիճակը։ Ամոթ և մեղքի զգացում Թեև այս ապրումները միշտ չէ, որ դասվում են հիմնական հույզերի շարքին, դրանք կարևոր դեր ունեն սոցիալական կյանքում։ Ամոթ Ամոթը կապված է հետևյալ ներքին փորձառության հետ․ «Ինձ հետ ինչ-որ բան այն չէ»։ Ինչ էլ անեմ, ես «լավ չեմ», և աշխարհն էլ «լավ չէ»։ Ամոթի մասին առանձին գրառում եմ նախատեսում։ Մեղքի զգացում Մեղքի զգացումը կապված է գիտակցման հետ․ «Ես արել եմ մի բան, որը չի համապատասխանում իմ արժեքներին»։ Ինչո՞ւ է կարևոր ճանաչել հիմնական հույզերը Երբ մարդը հասկանում է, թե որ հույզերն են ընկած իր ապրումների հիմքում, նրա համար ավելի հեշտ է՝ հասկանալ ինքն իրեն, ճանաչել իր կարիքները, կարգավորել իր վիճակը, կառուցել հարաբերություններ, որոշումներ կայացնել։ Օրինակ՝ նյարդայնության հետևում կարող է թաքնված լինել զայրույթը, անհանգստության հետևում՝ վախը, ներքին դատարկության հետևում՝ չապրած տխրությունը։ Հույզերը «վատ» չեն լինում Յուրաքանչյուր հույզ կատարում է իր կարևոր գործառույթը։ Նույնիսկ այն զգացումները, որոնք մենք համարում ենք տհաճ, կարևոր տեղեկություն են փոխանցում մեզ։ Խնդիրը հույզերի մեջ չէ։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը չի հասկանում դրանց իմաստը կամ վախենում է դրանց հետ առնչվելուց։ Հարց մտածելու համար Ո՞ր հույզն է ձեզ համար ամենադժվարը ընդունել։ զայրո՞ւյթը, վա՞խը, տխրությո՞ւնը, ուրախությո՞ւնը։ Այս հարցի պատասխանը կարող է շատ բան պատմել ձեր կյանքի պատմության և այն մասին, թե ինչպես եք սովորել վերաբերվել ձեր զգացմունքներին։ Եթե ձեզ համար դժվար է հասկանալ ձեր հույզերը և լսել ինքներդ ձեզ, թերապիան կարող է օգնել վերականգնել կապը ձեր ներքին աշխարհի հետ և ավելի լավ հասկանալ ձեր արձագանքներն ու կարիքները։

Клиентский опыт

Пока нет отзывов

Будьте первым, кто поделитесь своим опытом работы с этим профессионалом.

Публичные вопросы и ответы

0 Вопросы

Войдите, чтобы задать вопрос этому специалисту.

Войдите, чтобы задать вопрос

Публичных вопросов пока нет.

Индивидуальный
֏ 20,000
Пары
֏ 40,000
за 50-минут сеанса
Безопасная платформа
Разбивка первой сессии
0-10 мин
Основные правила и конфиденциальность
10-30 мин
Ваша история (Вы говорите, я слушаю)
30-50 мин
Постановка целей
Режим доступности
Онлайн-видео Лично
Социальные связи